Գլխավոր էջ Նորություններ Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են...

Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել. Ավանեսյան

239
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ չկա պահանջ, որ կորոնավիրուսի դեմ խթանիչ երրորդ դեղաչափի պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել:

 

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի», — լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը:Նախարարը նշեց, որ ներկայումս Կառավարության համար կարևոր է, որպեսզի քաղաքացիները առաջին երկու դեղաչափերը ստանան, իսկ հետագայում կտեսնեն, թե ինչպես կզարգանա իրավիճակը:

 

Նախարարի խոսքով` աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն իսկ պատվաստվել է:

 

«Սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները և սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցան և քաղաքացիները ակտիվ կերպով պատվաստվեցին։ Սա շատ կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով», — եզրափակեց Ավանեսյանը:

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ