Գլխավոր էջ Նորություններ ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ «Мир-19» դեղամիջոցը

ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ «Мир-19» դեղամիջոցը

390
0

ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է հակաքովիդային «Мир-19» դեղամիջոցը: Այս մասին հայտնել է Բժշկակենսաբանական դաշնային գործակալության մամուլի ծառայությունը։

 

Դեղամիջոցը մշակվել է Իմունոլոգիայի ինստիտուտում։ Դեղամիջոցն ընտրովի ճնշում է վիրուսի՝ կենսական կարևոր ՌՆԹ հաջորդականությունների ակտիվությունը՝ վնաս չհասցնելով մարդու գենոմին։

 

Ավելի վաղ Life-ը հայտնել էր, որ դաշնային գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է Օմիկրոն շտամի դեմ դեղամիջոցի արդյունավետության մասին։ Նա նշել էր, որ գործակալությունը պատրաստ է աշխատել թեստային համակարգի մշակման վրա, որը կօգնի բացահայտել կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ