Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում ընդունել է նոր որոշում

Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում ընդունել է նոր որոշում

877
0

Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում, միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստում, վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ ընդունվել են նոր որոշումներ: Մինչ այդ նշվել է, որ այսօրվա դրությամբ վարակված է 33 մարդ: Նրանց մեծամասնության առողջական վիճակը բավարար է: Այս փուլում կարանտինում կա 637 մարդ, 54 մարդ վերահսկողության ներքո է:

Կառավարության որոշմամբ` մարտի 18-ից, երկու շաբաթվա ընթացքում, օտարերկրյա քաղաքացիներին թույլ չեն տա մուտք գործել Վրաստան: Միևնույն ժամանակ, ժամանակավորապես փակվում են Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերը:

Համակարգող խորհուրդը հանձնարարականով դիմել է սրճարաններին, ռեստորաններին և բարերին` ժամանակավորապես սահմանափակել քաղաքացիների անմիջական սպասարկումը և գործել միայն այսպես կոչված ՝ առաքման ծառայություններով:

70 տարեկանը անցած քաղաքացիներին խորհուրդ են տվել հնարավորինս խուսափել հասարակական վայրերից և մնալ ինքնամեկուսացման մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ