Գլխավոր էջ Նորություններ «Օմիկրոնը» համեմատել են կարմրուկի հետ

«Օմիկրոնը» համեմատել են կարմրուկի հետ

450
0

«Օմիկրոն» ՝ կորոնավիրուսի շտամը իր վարակվածության աստիճանով զիջում է միայն կարմրուկ հարուցող վիրուսին։ Այս մասին գրում է ամերիկյան Akron Beacon Journal պարբերականը ՝ վկայակոչելով բժշկական մասնագետ Կլաուդիա Հոյենին։

 

Պարբերականի հաղորդմամբ՝ Հոյենը Երեքշաբթի Քլիվլենդում (Օհայո նահանգ) կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամը «շատ ավելի վարակիչ է»,- քան նախորդները:

 

«Դա ներկայումս մոլորակի երկրորդ ամենաինֆեկցիոն վիրուսն է: Եվ հետևաբար, շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ մենք այլ դիրքում ենք, քան նույնիսկ երկու շաբաթ առաջ», — ասել է Հոյենը, ով Քլիվլենդի համալսարանական հիվանդանոցների աշխատակից է:

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի ասել է, որ երկրում գերիշխող է դարձել «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամը։ Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում ավելի քան 51 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 810 հազար վարակված մահացել է։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ