Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում մոտեցել է 275,5 միլիոնի

COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում մոտեցել է 275,5 միլիոնի

302
0

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ կազմել Է 275 միլիոն 472 հազար 519:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 361 հազար 463 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

 

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 51 միլիոն 172 հազար 782 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 807 հազար 952-ի:

 

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 752 հազար 164-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 478 հազար 7 մարդ:

 

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 215 հազար 856 հիվանդացած, նրանցից մահացել Է 617 հազար 873 մWorldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ կազմել Է 689,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2483, Հնդկաստանում՝ 341, Բրազիլիայում՝ 2877 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:արդ:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ