Գլխավոր էջ Գլխավոր Ռեստորանում հանում ենք դիմակը, և հեշտ կարող ենք վարակել դիմացի նստած անձին․...

Ռեստորանում հանում ենք դիմակը, և հեշտ կարող ենք վարակել դիմացի նստած անձին․ Բաբլոյան

1927
0

Ինչպես արդեն հայտնի է, նոր տարվա սկզբին նախատեսված են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված նոր սահմանափակումներ։ Հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին հունվարի 1-ից մուտքը կարող են ապահովել միայն ՊՇՌ թեստի կամ պատվաստման սերտիֆիկատների առկայության դեպքում։ Արաբկիր բկ-ի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի դիտարկմամբ՝ համաճարակային իրավիճակը լրիվ հավասար է պատերազմական իրավիճակին․ « Երբ որ մենք խոսում ենք մեր քաղաքացիների, հանրային առողջության մասին, ցավոք, այնպիսի տպավորություն է, որ սա միայն բժիշկների պարտականությունն է, ո՛չ, մեր քաղաքացիների առողջության համար պատասխանատվություն են կրում, և պետք է բոլոր միջոցառումները իրականցնեն բոլոր կազմակերպություններն ու գերատեսչությունները»,-նշում է Արա Բաբլոյանը։

Նա իր խոսքում անդրադարձավ նաև նոր որոշմանն առնչվող խնդիրներին՝ ընդգծելով, որ որքան էլ ռեստորանը փակ տարածք է, որտեղ պարտադիր է դիմակի կրումը, այնուամենայնիվ, ռեստորանում սնվելիս այն կրել հնարավոր չէ․ «Մենք արդեն ստիպված դիմակը հանելու ենք, որ սնվենք, բայց եթե ունենանք հիվանդությունը, մենք  կարող ենք շատ հեշտ վարակել դիմացի կամ կողքի նստած աննձին»։

Սակայն, ինչպես մյուս հանրային վայրերը, ռեստորանների մուտքը ոչ միայն կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ կարելի է ապահովել, այլև պատվաստման հավաստագրով։ Խնդիրը հենց այդտեղից էլ սկսվում է։ Եթե թեստավորման դեպքում վարակի բացակայությունը հավաստվում է, ապա պատվաստված լինելու պարագայում այն իմանալ հնարավոր չէ, եթե որևէ կլինիկական նշաններ չկան։ Այսպիսով, եթե ռեստորան այցելած անձը ներկայացնի պատվաստման հավաստագիրը և առանց ախտանիշների վարակակիր լինի, այսպես թե այնպես իր դիմաց կամ կողքին նստած անձին կարող է վարակել։

Ուստի, հանրային այն վայրերը, որտեղ դիմակ կրել հնարավոր է, դա գուցե ավելի արդյունավետ աշխատի հնարավոր վարակի տարածումը կանխելու համար, քան պատվաստման հավաստագիր ներկայացնելը։ Իսկ ինչ վերաբերում է թեստավորմանը, եթե այն պարտադիր լիներ նաև պատվաստված անձանց համար, այդ դեպքում, միգուցե, ավելի լավ աշխատեր այս պայքարում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ