Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թուրքիայում 10 հազար ուխտավոր մեկուսացվել է

Թուրքիայում 10 հազար ուխտավոր մեկուսացվել է

449
0

Թուրքիայում ավելի քան 10 հազար ուխտավորի ուղարկել են երկշաբաթյա կարանտինի: Նրանք վերադարձել էին Սաուդյան Արաբիայից: Այդ մասին հայտնել է Անկարայի նահանգապետ Վասիպ Շահինը:

Ուխտավորներին տեղավորել են հանրակացարաններում, որտեղից նրանք դուրս չեն գալու 14 օր: Ուխտավորների թիվը 10330 է: Նրանց համար վերազինել են 3 հանրակացարան Անկարայում՝ ընդհանուր` 5392 տեղով և 2 հանրակացարան Քոնիայում` 4938 տեղով: Հանրակացարանների բոլոր ուսանողները տարհանվել են:

Նշենք, որ վերջին տվյալներով` Թուրքիայում կա կորոնավիրուսի 18 վարակակիր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ