Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսն աշխարհում․ հունվարին Օմիկրոնը կտարածվի Եվրոպայում, ԵՄ սկսում է զանգվածաբար պատվաստել երեխաներին

Կորոնավիրուսն աշխարհում․ հունվարին Օմիկրոնը կտարածվի Եվրոպայում, ԵՄ սկսում է զանգվածաբար պատվաստել երեխաներին

907
0

Հունվարին Covid 19-ի Օմիկրոն շտամը կլինի գերիշխող Եվրոպայում։ Նոր շտամի սիմպտոմները կարծես թե տարբերվում են նախորդ շտամներից։ Բրիտանիայում, համավարակի սկզբից ի վեր, հաստատվել է Covid 19-ով վարակման ամենաբարձր ցուցանիշը։ Pfizer ընկերությունը նոր դեղամիջոց է մշակել Քովիդի բուժման համար, Եվրոպայում նախատեսում են պատվաստել 5-11 տարեկան երեխաներին, իսկ Ուկրաինան երեք ամսով երկարաձգել է Քովիդով պայմանավորված սահմանափակումները։ Այս մասին հայտնում է BBC-ին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զգուշացրել է, որ Օմիկրոն շտամը հունվարին կարող է գերիշխող դառնալ Եվրոպայում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ երկրներում՝ վիրուսի դեմ պայքարելու համար կան բավականաչափ պատվաստանյութեր։

«Կարծես թե նոր դեպքերի թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ, ինչը մեծ թիվ է։ Գիտնականների խոսքով՝ հունվարի կեսից Օմիկրոն շտամը կգերակշռի Եվրոպայում»,-հայտնել է նա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ աշխարհում Կորոնավիրուսի նոր տարբերակը տարածվում է աննախադեպ արագությամբ։ Օմիկրոն շտամով վարակման դեպքեր հաստատվել են 77 երկրում։

Մինչդեռ ԱՄՆ-ում Քովիդով վարակվելուց հետո մահացածների թիվը գերազանցել է 800 հազարը, որն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում։ Օքսֆորդի համալսարանի բժշկության պրոֆեսոր Ջոն Բելը կարծում է, որ Օմիկրոն շտամը տարբերվում է Քովիդի նախորդ տարբերակներից։

Նրա խոսքով՝ հաճախ է նկատվում մկանային ցավ, հատկապես՝ մեջքի, խցանված քիթ, ստամոքսի խանգարում և փորլուծություն: Նոր տարբերակի հատկանիշը մկանային ցավն է և հանրային առողջության մասնագետները դեռ չեն հասկանում, թե ինչու է դա այդպես։

Բելլը պնդում է, որ եթե նույնիսկ Օմիկրոն շտամի մասին ինչ որ բան հայտնի է, այնուամենայնիվ, նրա այլ առանձնահատկություններ դեռ պետք է պարզել։

«Մենք գիտենք, որ այն շատ վարակելի տարբերակ է, մոտ երկու-երեք անգամ ավելի քան Դելտա շտամը, որը ինքն իրենով բավականին վարակելի շտամ էր»,-տեղեկացնում է նա։

Թեպետ, խոսելով հիվանդության ծանր ընթացքի մասին, Բիլլը հայտնեց, որ առկա տվյալները դեռ բավարար չեն և առաջիկա մի քանի շաբաթները ցույց կտան, թե որքանով է լուրջ նոր շտամը։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

Թարգմանությունը Medmedia.am-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ