Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում օմիկրոն շտամով վարակման 25 դեպք Է հայտնաբերվել

Ռուսաստանում օմիկրոն շտամով վարակման 25 դեպք Է հայտնաբերվել

660
0

Ռուսաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման պաշտոնապես գրանցված դեպքերի թիվը 16-ից հասել Է 25-ի: Այդ մասին, հայտարարել Է փոխվարչապետ, վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի նախագահ Տատյանա Գոլիկովան: «Այսօրվա դրությամբ այն հայտնաբերվել Է 25 մարդու մոտ՝ Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգ եւ Դոնի Ռոստով քաղաքներում»,-ասել Է նա՝ հանդես գալով Պետդումայում:

 

Պաշտոնյայի խոսքով՝ օմիկրոնի տարածումից խուսափելն անհնար Է, հատկապես, ամանորյա ժամանակաշրջանում անդրսահմանային տեղափոխությունների պայմաններում: Եթե առաջանա նոր պատվաստանյութ ստեղծելու պահանջ, ապա պատրաստուկը արտակարգ իրավիճակի հետ կապված կգրանցվի արագացված ընթացակարգով, հավելել Է նա: Գոլիկովան նաեւ ներկայացրել Է կոլեկտիվ իմունիտետի նորմացված տվյալները. ցուցանիշը կազմել Է 57,7 տոկոս, ներկայացրել Է նաեւ բնակչության պատվաստման մակարդակը. լիովին պատվաստվել Է 70,4 միլիոն, մեկ բաղադրիչով՝ 76,4 միլիոն ռուսաստանցի: SARS-CoV-2 նոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել Է նոյեմբերի կեսերին՝ Բոտսվանայում եւ ՀԱՀ-ումԱյն տասնյակ մուտացիաներ Է պարունակում S-սպիտակուցի մեջ, որն ախտածինին անհրաժեշտ Է բջիջներն ախտահարելու համար: Ենթադրվում Է, որ այդ տարատեսակը սկզբում զարգացել Է թույլ իմունիտետ ունեցող, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակված մարդու օրգանիզմում: ԱՀԿ-ում В.1.1.529 նոր շտամն անվանել են հունական «օմիկրոն» տառով: Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ