Գլխավոր էջ Նորություններ Մեկ ժամ է՝ զանգահարում եմ կառավարության թեժ գիծ, և որևէ մեկը չկա,...

Մեկ ժամ է՝ զանգահարում եմ կառավարության թեժ գիծ, և որևէ մեկը չկա, որ հեռախոսահամարին պատասխանի․ Վարդան Մակինյան

764
0

Արդեն մեկ ժամ է, զանգահարում եմ կառավարության թեժ գիծ 010527000, և որևէ մեկը չկա որ հեռախոսահամարին պատասանի, ինչ կասես Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ինչի ես էտ պորտաբույծներին պարգևատրում..
Հարցը կապված է Arsen Torosyan-ի ղեկավարած նախարարության թեժ գիծ ասածին որտեղից մարդը զանգում է 060838300 հեռախոսահամարով և ասում խնդիրը իրեն հերթապահող ինֆեկցիոնիստ բժիշկը Կարինե Գևորգյանը հորդորում է՝ խուճապի չմատնվել, և հիվանդությունը կանցնի: Սակայն հիվանդը գնում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ ախտորոշում են երկկողմանի թոքաբորբ, առաջարկելով ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԵԼ 25 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ պալատի, 5000 ուրիշ վճար, որը անհասկանալի է, և հետազոտությունների և անալիզների վճարները…
Ես անձամբ եմ զանգահարում ՇՏԱԲ և խնդրում, որ հեռախոսազանգերը պահպանեն, հարցնում եմ՝ արդյո՞ք պետպատվերը և ԹԵՍՏԵՐԸ միայն Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի համար է, հեռախոսի մյուս ծայրից խոսացողը սկսում է անհեթեթ բացատրություններ տալ, թե քաղաքականությամբ չի զբաղվում:
Քանի որ ադեկվատ պատասխան չեմ ստանում զանգահարում եմ Առողջապահության նախարարության 060808003 հեռախոսահամարով և նույն հարցադրումները անում, բարեբախտաբար Կարինե Գևորգյան անուն-ազգանունով բժիշկը հասկանում է պահի լրջությունը, և հիվանդին տեղափոխում են Նորք ինֆեկցիոն հիվանդանոց…
Խոսքս ուղղում եմ լրագրողներին, եթե այս պատմությունը հետաքրքրում է հիմա Չարենցավանից գնում եմ Նորիքի ինֆեկցիոն հիվանդանոց և կարող եմ պատասխանել իրենց հարցերին, կարող եք ինձ զանգել 094119955։

Գրառումը՝ Վարդան Մակինյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ