Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ ենք գնում նոր սահմանափակումների

Ինչու՞ ենք գնում նոր սահմանափակումների

1043
0

Ինչպես գիտենք, հանրապետությունում սպասվում են նոր սահմանափակումներ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։ Սակայն, ԱՆ-ի ներկայացուցիչները պարբերաբար հայտնում են, որ իրավիճակն իրենց վերահսկողության տակ է, պատվաստումային գործընթացը շարունակվում է և օրեցօր ավելանում է պատվաստվող քաղաքացիների ցուցանիշը։

Այդ դեպքում ինչու՞ ենք գնում նոր սահմանափակումների։ Հարկ է հիշել, որ մասնագետները բազմիցս նշել են, որ նույնիսկ եթե մի ակնթարթում ամբողջ աշխարհը պատվաստվի՝ քովիդը չի վերանա: Ինչպես նաև արդեն շատերին է հայտնի, որ պատվաստված անձը և´ կարող է վարակվել, և´ նույնությամբ վարակը փոխանցել: Սակայն, ՀՀ-ում պատվաստված անձանց համար ՊՇՌ թեստավորումը պարտադիր չէ, ինչպես նաև բոլոր սահմանափակումները դրված են հենց պատվաստված անձանց արտոնություն տալու համար, ինչն էլ այս կամ այն կերպ մարդկանց կդրդի պատվաստման:

Իսկ ի՞նչ են տալիս մեզ ներկա և սպասվող պատվաստումները: Դրսում կամ փակ տարածքում դիմակ կրող մարդը, համավարակի պայմաններում, անկախ պարտադրանքից, իր իսկ որոշմամբ կա´մ կրում է, կա´մ ոչ, իսկ առհասարակ դիմակ կրել չցանկացող անձը լինի դա պարտադրնաք, տուգանք, թե համավարակ, միևնույն է` չի կրի:

Ինչ վերաբերում է սպասվող սահմանափակումներին, այս մասով ևս մասնագետները շատ հստակ դիրքորոշում ունեն: Ինչպես օրերս համաճարակաբաններից մեկն էր նշել, մենք պետք է նախևառաջ զբաղվեինք թոշակառուների պատվաստման հարցով, իսկ մենք փակում ենք ռեստորանները, պահանջում համապատասխան սերտիֆիկատներ: Իսկ մեր թոշակառուները շա՞տ են գնում ռեստորաններ, որպեսզի դրանով խթանենք նրանց պատվաստմանը:

Այնուամենայնիվ, արդեն նախատեսված են եկող տարվա սկզբում կիրառվող սահմանափակումների փաթեթը, բայց թե այդ ամենը որքանով է «օգնում» համավարակի դեմ պայքարին` դա պարզ չէ: Իսկ պատվաստումների մասով, գուցե որոշ սահմանափակումներ մարդկանց դրդեն ստիպված պատվաստման, ուստի այդ տեսանկյունից այն կարելի է ասել` աշխատում է:

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ