Գլխավոր էջ Նորություններ Ե՞րբ Հայաստանում կլինի Pfizer

Ե՞րբ Հայաստանում կլինի Pfizer

602
0

Պորտուգալիայի կողմից հատկացվող 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութը աջակցություն է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ նշելով, որ պատվաստանյութի՝ Հայաստան առաքման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն դեռ չկա։

 

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Պորտուգալիան Հայաստանին կտրամադրի 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ։ Ինչպես հայտարարել էր ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեն, սա շատ կարևոր ուղերձ է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին։Դեռ այս տարվա ամռանը Կառավարություն 3,5 միլիարդ դրամ հատկացրեց՝ գերմանա-ամերիկյան Pfizer և չինական «Սինոֆարմ» պատվաստանյութերը ձեռք բերելու համար։ Հայաստանին կմատակարարվի ընդհանուր առմամբ 500 հազար դեղաչափ, որի մեծ մասը՝ 300 հազարը, Pfizer։

 

Հաշվի առնելով հանրության մեծ հետաքրքրությունը Pfizer-ի նկատմամբ՝ մենք պարբերաբար հետաքրքրվում ենք նախարարությունից, թե երբ է Հայաստանը ձեռք բերելու այդ պատվաստանյութը։

 

ԱՆ խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ կառավարության կողմից հատկացված գումարով ձեռք բերվելիք Pfizer-ի շուրջ դեռ բանակցությունները ընթանում են։

 

Նշենք, որ Pfizer-ը պահպանման հատուկ պայմաններ է պահանջում, մասնավորապես անհրաժեշտ է մինչև -70 աստիճան ապահովող հատուկ սառնարաններ։ Ի սկզբանե Pfizer Հայաստանը չի կարողանում ձեռք բերել հենց այդ պատճառով։ Ամռանը այդ հարցը լուծվեց, և սկսվեցին աշխատանքները հենց պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ, սակայն մինչեւ այժմ պատվաստանյութը Հայաստան չի բերվել։

 

Հիշեցնենք, որ Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ