Գլխավոր էջ Նորություններ Արտասահմանում պատվաստված անձինք կկարողանան ՌԴ-ում COVID-հավաստագրեր ստանալ ըստ հակամարմինների թեստի

Արտասահմանում պատվաստված անձինք կկարողանան ՌԴ-ում COVID-հավաստագրեր ստանալ ըստ հակամարմինների թեստի

554
0

Այն ռուսաստանցիները, որոնք արտասահմանում պատվաստվել են օտարերկրյա պատվաստանյութերով կամ «Սպուտնիկ V»-ով, կկարողանան կես տարի գործողության ժամկետով ռուսաստանյան COVID-հավաստագրեր ստանալ հակամարմինների թեստ հանձնելուց հետո: Այդ մասին, հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

 

«Նրանք (արտասահմանում «Սպուտնիկ V»-ով պատվաստված ՌԴ քաղաքացիները), ժամանելով կամ գտնվելով այստեղ (Ռուսաստանում), կկարողանան հակամարմինների համապատասխան անալիզ հանձնել: Հակամարմինների առկայության դեպքում նրանց համապատասխան փաստաթուղթ կտրվի վեց ամիս ժամկետով»,-ասել Է Գոլիկովան՝ հանդես գալով դեկտեմբերի 13-ին ՌԴ Պետդումայում կայացած «Միասնական Ռուսաստան» խմբակցության նիստում: Նույն այդպիսի սխեմա Է նախատեսվում այն ռուսաստանցիների համար, որոնք արտասահմանում պատվաստվել են օտարերկրյա արտադրության պատվաստանյութերով, հավելել Է նա:«Մեր քաղաքացիները, որոնք ստացել են օտարերկրյա պատվաստանյութեր, կարող են նաեւ հակամարմինների թեստ հանձնել, ստանալ կես տարվա գործողության ժամկետով հավաստագիր»,-նշել Է փոխվարչապետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ