Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է 16-ի

Ռուսաստանում «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է 16-ի

586
0

«Օմիկրոն» կորոնավիրուսային շտամը հայտնաբերվել է Ռուսաստան վերադարձած 16 քաղաքացիների մոտ։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

 

«Այսօր վերադարձած 177 քաղաքացիներից 16-ի մոտ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամ, նրանք բոլորը գտնվում են հսկողության տակ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պետդումայում։

 

Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանում մեկ շաբաթվա ընթացքում COVID-19-ով հիվանդացությունը նվազել է 7,3 տոկոսով։ Ցուցանիշը կազմել է 144,95 հարյուր հազար բնակչության տվյալներով։ Ֆեդերացիայի 24 սուբյեկտներում ավելացել են նաև ծանր վիճակում գտնվող հիվանդների հոսպիտալացումները։

 

Նշվում է նաև, որ ՌԴ-ում  երկու բաղադրիչով պատվաստվել է 68,8 միլիոն մարդ, մեկով՝ 75,5 միլիոն մարդ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ