Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Հնարավո՞ր է արդյոք կառավարել հանրային սննդի ոլորտը

Հնարավո՞ր է արդյոք կառավարել հանրային սննդի ոլորտը

761
0

Երբ ասում ենք ինֆոդեմիա, պետք է նախ հասկանանք այն վախերը, որոնք կան հասարակության մոտ պատվաստանյութերի նկատմամբ։ Իհարկե, ես առողջապահական ոլորտի ներկայացուցիչ չեմ, բայց հետևում եմ այն տենդենցներին, թե որքան մարդ է պատվաստվել աշխարհում և մեր թվերը տեսնելով՝ հասկանում ենք, որ կա խնդիր։ Օրերս նման կարծիք Հանրային քննարկում հաղորդման շրջանակում հայտնել է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ քաղաքականություն մշակող մարմին չէ և իրականացնում է պետական վերահսկողություն իր լիազորությունների շրջանակում։ Մեր լիազորությունների շրջանական է հանրային սննդի ոլորտի կազմակերպությունների մոտ վերահսկողություն իրականացնելը, և ստուգել արդյոք ներկայացված պահանջներին համապատասխանում են, թե ոչ»,-ասել է նա՝ հավելելով, որ Հանրային սննդի ոլորտում պատշաճ կերպով կիրառվում է այն բոլոր նորմերը, որոնք որ կան։

Ըստ նրա՝ տվյալ պահանջները, որոնք նախատեսվում է, դրանք այն ռիսկերն են, որոնք հանրային սննդի կազմակերպիչը չի կարող կառավարել, այսինքն՝ ինքը չգիտի՝ իր մոտ եկող հաճախորդը հիվանդ է, թե ոչ․«Ինքը կարող է շատ մաքուր սեղան ունենալ, ախտահանի տարածքը, սանիտարական բոլոր միջոցները կիրառի։ Բայց հենց այն կետը, որ հաճախորդը ես եմ՝ ես անկառավարելի եմ իր համար և միակ միջոցը հասկանալու համար՝ կարող եմ այնտեղ հիվանդություն տարածել, թե ոչ այն է, որ կամ ես ունենամ ՊՇՌ բացասական պատասխան կամ ես պատվաստված եմ»։

Դանիելյանի խոսքով՝ որոշ դեպքերում կոշտ միջոցառումներն ավելի ճիշտ են և տեղին են՝ ելնելով դրա հետագա զարգացումներից, քան որ մենք փորձում ենք շատ դեպքերում բիզնես շահը ավելի բարձր գնահատել, քան պետական շահը, քան հասարակական շահը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ