Գլխավոր էջ Գլխավոր Այո, մարդիկ պատվաստվում են, բայց պատվաստման թիվը բավարար չէ

Այո, մարդիկ պատվաստվում են, բայց պատվաստման թիվը բավարար չէ

568
0

Օրերս Հանրային քննարկում հաղորդման շրջանակում քննարկվել են հունվարի 1-ից սպասվող փոփոխությունները, երբ հանրային սննդի վայրեր, համերգասրահներ մուտք գործել հնարավոր կլինի միայն պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում։ Հաղորդման հյուրերից ՀՎԿԱԿ փոխտնօրեն Նունե Բակունցը նշեց․«Արդեն մեկ ամսից ավելի է, որ աշխատող քաղաքացիների համար գործում է պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ունենալու պահանջը։ Իսկապես, այս ընթացքում մենք ունենք պատվաստումների թվի աճ»։

«Այո, մարդիկ պատվաստվում են, բայց պատվաստման թիվը բավարար չէ։ Որպեսզի համարվենք պատվաստված, պետք է պատվաստված լինի պատվաստման ենթակա 85 տոկոսից ավելին։ Ու քանի դեռ չենք հասել այս թվերին, պետք է ապահովենք մեր բնակչության պաշտպանությունը այս վարակից։ Եվ այդտեղ գործ ունեն անելու ոչ միայն բժիշկները։ Պատասխանատու է նաև հասարակությունը»,-ասել է Բակունցը։

Նա նշեց, որ իրենք պանիկա չեն տարածում․«Մահվան թիվը հրապարակելը պանիկա տարածել չէ, մարդկանց մահանալու փաստերը մենք չենք հորինում։ Փաստն այնպիսին է, որ մարդիկ վարակվում են, մահանում և պանիկա տարածելու կարիք չկա։ Իրավիճակը ինքն է խոսում և տեսնում ենք, որ իրավիճակը շարունակվում է։ Տարբեր գիտնականներ ապացուցել են, որ պատվաստումները նվազեցնում եմ ծայրահեղ ծանր դեպքերը, մահվան ելքերը։ Պատվաստումը պաշտպանում է մարդկանց, որ եթե վարակվեն էլ ապա թեթև են տանում, ծանր դեպքեր չեն լինում»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ