Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում գրանցվել է վարակի փոխանցման երրորդական դեպք

Վրաստանում գրանցվել է վարակի փոխանցման երրորդական դեպք

1619
0
«Վրաստանում գրանցվել է, այսպես կոչված, նոր կորոնավիրուսի երրորդական փոխանցման դեպք, ինչը նշանակում է, որ մենք ունենք երկրի ներսում վարակի փոխանցում»,- այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամկրելիձեն:

Նրա խոսքերով՝ ներկայումս Վրաստանում գրանցված է նոր կորոնավիրուսի 30 հաստատված դեպք:

«Այս նոր դեպքերը կապված են Իտալիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: 30 դեպքերից երկուսը կապված են Իրան մեկնելու հետ, իսկ մյուս դեպքերը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Իտալիայի հետ, որից 12-ն ուղևորության հետևանք են, իսկ 10-ը՝ շփման: Հիմա մենք ունենք, այսպես կոչված, երրորդական փոխանցման դեպք, այսինքն՝ շփումից: Ունենք նաև երրորդական կամ չորորդական փոխանցում: Դա նշանակում է, որ մենք ունենք երկրի ներսում վարակի փոխանցման դեպքեր: Ներկայումս կարանտինում գտնվում է 314 մարդ, իսկ ինքնամեկուսացված է 1100 մարդ: Ես բոլորին կոչ եմ անում՝ պահպանել երկրում սահմանված կանոնները»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ