Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում

Գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում

1739
0

Ուտրեխտի համալսարանի գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում: Գիտական խմբի ղեկավարը ասել է, որ չէր ցանկանա կեղծ խոստումներ տալ, բայց բացահայտումը հուսադրող է:

Վարակաբանների խոսքերով՝ բուժման այդ մեթոդը կարելի է շատ ավելի արագ ստանալ, քան պատվաստանյութը, սակայն պատվաստանյութի համեմատ այդ բուժումը կլինի թանկարժեք: Մասնագիտական շրջանակներում այդ մեթոդի քննարկումներից հետո այն կհրապարակվի: Վիրուսոլոգների խումբը ներկայումս փորձում է պայմանագիր կնքել դեղագործական մի ընկերության հետ, որը կստանձնի այդ հակամարմինների մեծ քանակությամբ արտադրությունը:

«Իհարկե, կանխարգելումը բուժումից կարևոր է: Խնդրի իրական լուծումը պատվաստանյութի ստեղծումն է, դրա վրա այլ գիտնականներ են աշխատում: Դա կարող է լինել տևական գործընթաց, կարող է ձգվել մինչև երկու տարի: Իսկ մեր մշակած դեղորայքը, եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի, հասանելի կլինի շատ ավելի շուտ»,- ասել է գիտական խմբի ղեկավար Ֆրանկ Գրոսվելդը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ