Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ուզբեկստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

Ուզբեկստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

585
0

Ուզբեկստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մարտի 15-ին վիրուսոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայում Ուզբեկստանի քաղաքացուհու մոտ COVID-19 է ախտորոշվել։ Նշվում է, որ կինը Ֆրանսիայից է վերադարձել։

Իշխանությունները պարզել են այն անձանց շրջանակը, որոնց հետ շփվել է վարակակիրը։ Այժմ պարզում են Փարիզ-Տաշքենդ չվերթի ուղևորների բնակության վայրերը՝ նրանց նկատմամբ հսկողություն սահմանելու համար։

Հիշեցնենք, որ Ուզբեկստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Ֆրանսիայի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ