Գլխավոր էջ Նորություններ Իտալացին արհեստական ձեռքով փորձել է խուսափել պատվաստումից

Իտալացին արհեստական ձեռքով փորձել է խուսափել պատվաստումից

523
0

Իտալիայի բնակիչը փորձել է արհեստական ​​ձեռքով խուսափել պատվաստումներից. արտասովոր դեպքը տեղի է ունեցել Բիելլա քաղաքում։ Պատվաստման համար կլինիկա ներկայացած 50-ամյա տղամարդ եղել է  սիլիկոնե պրոթեզով: Թեև դրա գույնն ու կառուցվածքը շատ նման են եղել բնականին, սակայն նրան չի հաջողվել խաբել բուժքրոջը, ով իսկույն բարձրաձայնել է խարդախության փորձի մասին։ Այս մասին հայտնում է ANSA-ն։

 

Ավելի ուշ տեղական իշխանությունը մեկնաբանել է, որ այս դեպքը կարող է «ծիծաղելի թվալ», եթե չլինեին համաճարակի հետ կապված զոհերը։

 

Այս տարվա օգոստոսից Իտալիայում գործում են «կանաչ անցաթղթեր»։ Դրանց առկայության դեպքում պատվաստված անձինք իրավունք ունեն այցելել մարդաշատ վայրեր, ռեստորաններ և սրճարաններ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ