Գլխավոր էջ Նորություններ Մալայզիայում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը

Մալայզիայում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը

339
0

Կորոնավիրուսի օմիկրոնի շտամով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է Մալայզիայում, ուրբաթ լրագրողներին ասել է առողջապահության նախարար Խայրի Ջամալուդինը։

 

«Մենք հայտնաբերել ենք օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը Մալայզիայում»,- ասել է նախարարը, որը մեջբերում է The Star-ը։

 

Նախարարի խոսքով՝ օմրկրոն շտամով վարակվածը նոյեմբերի 19-ին Մալայզիա ժամանած Հարավային Աֆրիկայից մի ճանապարհորդ է։ Նախօրեին աշխարհի մի շարք երկրներում օմիկրոն շտամի հայտնաբերման պատճառով Մալայզիան ժամանակավորապես դադարեցրել է մի շարք երկրներից ճանապարհորդների մուտքը Լանկավի արշիպելագի մեկուսացված զբոսաշրջային գոտի (Travel Bubble):

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ