Գլխավոր էջ Medmedia TV Ակնե, պոստակնե. առաջացման պատճառները, բուժման և կանխարգելման մեթոդները

Ակնե, պոստակնե. առաջացման պատճառները, բուժման և կանխարգելման մեթոդները

2735
0
ProDerm էսթետիկ բժշկության կենտրոնի մաշկաբան-կոսմետոլոգ Անահիտ Մարտիրոսյանը ներկայացնում է ակնեի առաջացման պատճառները, ինչպես նաև խնդրի բուժման և կանխարգելման մեթոդները:
Բժշկուհու խոսքով, քանի որ ակնեն յուղոտ մաշկի հիվանդություն է, այն կարող է առաջանալ մարմնի այն հատվածներում, որտեղ մաշկն ավելի ճարպոտ է` դեմք, գլխամաշկ, ուսագլուխեր, մեջք և այլն: Անդրադառնալով բուժման մեթոդներին` Անահիտ Մարտիրոսյանը նշեց, որ կենտրոնում իրականացվում է ինչպես դեղորայքային, այնպես էլ պրոցեդուրային բուժում. «Ցավոք սրտի, ակնեն մաշկային այնպիսի հիվանդությունների շարքին է դասվում, որոնք որ իրենցից հետո թողնում են հետքեր` պոստակնե: Դա ակնեի բարդ փուլերից է: Մենք երաշխավորում ենք և´ ակնեի, և´ պոստակնեի բուժումը»:
Բժշկուհին ընդգծեց, որ դեմքը ոչ ճիշտ խնամելու դեպքում, խնդիրը կարող է կրկնվել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։ 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ