Գլխավոր էջ Նորություններ Հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ

Հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ

520
0

2021 թվականի դեկտեմբերի 1-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ:

 

Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների, ինչպես նաև` «Հայ ծերանոց», «Դարմանատուն», ընկերաբժշկական կենտրոններում և մի շարք այլ բուժհաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար: Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար:

 

Այսպիսով, չնայած Հալեպում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մի շարք սահմանափակումներին և դժվարություններին, Հայաստանի հումանիտար առաքելության խումբը բարձր մակարդակով շարունակում է իրականացնել իր աշխատանքները։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ