Գլխավոր էջ Գլխավոր Այսօր ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

746
0

Այսօր դեկտեմբերի 1-ն է՝ ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օրը . Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արժանապատիվ բուժաշխատողների միությունը.

Քովիդի թոհուբոհի մեջ շատերի համար աննկատ անցավ ս․թ․ սեպտեմբերի 8-ին Առողջապահության նախարարության (ԱՆ) հայտարարությունը, ըստ որի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես հաստատել է 2021 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանումը։ Սակայն, ԱՆ-ն ակնհայտորեն շրջանցել էր այն հանգամանքը, թե ո՞ր ժամանակաշրջանի համար է այն հաստատվել (https://www.moh.am/#1/4278)։

Իսկ ԱՀԿ–ի պաշտոնական պատասխանը վկայում է, որ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը պահպանվել է 2018-2019թթ․ համար, երբ ՀՀ-ում դեռ գործում էր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը։

Հիշեցնենք, որ առողջապահական համակարգին նման բարձր համաշխարհային վարկանիշ ապահոված բժշկական կազմակերպությունը 2020թ-ին կազմաքանդվեց կառավարության ապօրինի որոշմամբ։

Շնորհավորում ենք ՁԻԱՀ-ի Կենտրոնի ողջ անձնակազմին և բոլոր գործընկերներին 2016թ-ին արձանագրած ՀՀ առողջապահության բնագավառի այս եզակի ձեռքբերումներից մեկը ևս 2 տարի պատվով պահպանելու կապակցությամբ։

 

💬 Արժանապատիվ բուժաշխատողների միություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ