Գլխավոր էջ Նորություններ «Օմիկրոն» շտամ գրանցած երկրներից եկող քաղաքացիների համար Վրաստանը սահմանափակումներ է մտցնում

«Օմիկրոն» շտամ գրանցած երկրներից եկող քաղաքացիների համար Վրաստանը սահմանափակումներ է մտցնում

616
0

Կորոնավիրուսի նոր շտամի տարածման բարձր ցուցանիշ գրանցած երկրներից Վրաստան մուտք գործող անձինք պարտավոր են 14 օր մեկուսանալ կարանտինային հատուկ տարածքում։

 

Ինչպես տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն, նոյեմբերի 28-ից սկսած ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, ով վերջին 14 օրվա ընթացքում մեկնել է հետևյալ երկրներ, Վրաստան մուտք գործելիս պետք է 14 օր մեկուսանա կարանտինային հատուկ տարածքում․

 

Հարավային Աֆրիկա

Բոտսվանա

Զիմբաբվե

Նամիբիա

Լեսոտո

Էսվատին (Սվազիլենդ)

Մոզամբիկ

Մալավի

 

14-օրյա կարանտինի ավարտից հետո մեկուսացված անձինք կանցնեն ՊՇՌ հետազոտություն։

 

Վրաստանի քաղաքացիների դեպքում կարանտինային հյուրանոցի և ՊՇՌ հետազոտության ծախսերը հոգում է պետությունը, իսկ օտարերկրացիների դեպքում՝ քաղաքացին։

 

Նշենք, որ նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածվել է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ