Գլխավոր էջ Նորություններ Մակրոնը կրկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Մակրոնը կրկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

224
0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ վերապատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

 

«Վերապատվաստումն ու պատվաստումը գրիպի դեմ արվել են»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է ֆրանսիացի առաջնորդը:

 

Միևնույն ժամանակ վերջինս չի հայտնել, թե որ պատվաստանյութով է վերապատվաստվել: Մակրոնը «Քովիդ-19»-ի դեմ պատվաստվել էր մայիսի 19-ին և 31-ին: Այն ժամանակ ևս չէր նշվել, թե որ դեղամիջոցն է կիրառվել:

 

Մակրոնը մեկ դեղաչափ է ստացել, քանի որ կորոնավիրուսով հիվանդացել էր դեկտեմբերին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ