Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն քովիդի նոր շտամն անվանել է Օմիկրոն

ԱՀԿ-ն քովիդի նոր շտամն անվանել է Օմիկրոն

332
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր գումարած արտակարգ հանդիպման արդյունքներով որոշել է COVID-19-ի նոր շտամը դասակարգել որպես «անհանգստություն առաջացնող»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Շվեյցարիայի հանրային առողջապահության դաշնային գրասենյակի հայտարարությանը։

 

«Կորոնավիրուսի՝ վերջերս հայտնաբերված B.1.1.529 տարբերակն անհանգստություն է առաջացնում։ Այն ավելի շատ մուտացիաներ ունի, քան գիտությանը հայտնի մտահոգիչ այլ մուտացիաներ»,-ասվում է հայտարարության մեջ։

 

Կա հավանականություն, որ առկա պատվաստանյութերը կլինեն այդ շտամի դեմ պակաս արդյունավետ։ Մասնագետների խոսքով՝ այն ավելի արագ փոխանցվող է, քան Դելտան, որը ներկայում գերշխող է աշխարհում։

 

Քովիդի նոր շտամին տրվել է հունական տառի անվանում՝ Օմիկրոն։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ