Գլխավոր էջ Նորություններ Գերմանիայում COVID-19-ով ախտահարման դեպքերի թվի նոր ռեկորդ Է սահմանվել

Գերմանիայում COVID-19-ով ախտահարման դեպքերի թվի նոր ռեկորդ Է սահմանվել

531
0

Գերմանիայում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 76 հազար 414 դեպք, ինչն ամենաբարձր օրական ցուցանիշն Է COVID-19-ի համավարակի ողջ ժամանակաշրջանում:

 

Այդ մասին, հաղորդել Է Ռոբերտ Կոխի գերմանական ինստիտուտը: Ընդամենը Գերմանիայում գրանցվել Է 5 մլն 650 հազար 170 հիվանդացած, մահվան դեպքերի թիվը գերազանցել Է 100 հազարը: Վիրուսի տարածման լուրջ լինելու մասին լրագրողներին հայտարարել Է ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը: Նա հաղորդել Է, որ իրադրությունը քննարկել Է հավանական ապագա կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, արտահայտվել Է մարդկանց միջեւ շփումների հնարավոր սահմանափակման օգտին:Միեւնույն ժամանակ, Գերմանիայի մի շարք տարածաշրջանների իշխանություններ լոքդաունի սեփական միջոցներ են ձեռնարկում ախտահարվածների թվի աճը կանխելու նպատակով: Այսպես, Բավարիայի 11 տարածաշրջաններում, որը երկրում առաջատար երկրամասերից մեկն Է հիվանդությունների եւ պատվաստումից հրաժարվողների թվով, հնարավոր առավելագույն սահմանափակիչ միջոցներն են ձեռնարկվել: Ինչպես նոյեմբերի 23-ին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), մինչեւ մարտ ամիս Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունը կարող Է գերազանցել 2 միլիոնը: Անցած շաբաթ գրանցված մահերի թիվն ավելացել Է՝ սեպտեմբերի վերջի 2,1 հազարից հասնելով օրական գրեթե 4,2 հազարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ