Գլխավոր էջ Նորություններ «Ամենավտանգավոր» մուտանտ կորոնավիրուսը ներթափանցել է Իսրայել

«Ամենավտանգավոր» մուտանտ կորոնավիրուսը ներթափանցել է Իսրայել

329
0

Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի B.1.1.529 նոր հիմնամանրէով վարակման առաջին դեպքը: Գիտնականներն այս տեսակն արդեն անվանել են ամենավտանգավորը բոլոր գոյություն ունեցող հիմնամանրէներից:

 

Այս մասին հայտնում է «Life.ru-ն», հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարությանը։

 

Վիրուսը հայտնաբերվել է Մալավիից վերադարձած քաղաքացու մոտ:

 

«Աֆրիկայի հարավի մի շարք երկրներում հայտնաբերված հիմնամանրէով վարակման դեպք է գրանցվել Իսրայելի քաղաքացու մոտ, որը վերադարձել է Մալավիից: Բացի այդ, կա կասկած ևս երկու քաղաքացու առնչությամբ, որոնք վերադարձել են արտասահմանից: Ներկա պահին նրանք մեկուսացման մեջ են, սպասում են թեստերի պատասխանին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ