Գլխավոր էջ Medmedia TV «Թեստավորման ծախսը պետք է կրի պետությունը»․ Արամ Վարդևանյան

«Թեստավորման ծախսը պետք է կրի պետությունը»․ Արամ Վարդևանյան

4815
0

Սահմանադրական դատարանն այսօր՝  նոյեմբերի 26-ին, բանավոր ընթացակարգով շարունակում է քննել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Հիշեցնենք, որ ըստ նախարարի որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք եւ կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը և նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, նիստից հետո, լրագրողների հետ զրույցում,անդրադառնալով սույն որոշմանը, նշել է, որ նախարարի հրամանով չէր կարող նման կարգավորում սահմանվել․

«Ձեզ թվում է պատվաստման գործընթացը կարող է իրականացվել բացարձակապես հրամանի մակարդակու՞մ։ Այստեղ խնդիրը երկու բաղադրիչ ունի․ հրամանով չէր կարող նման կարգավորում սահմանվեր, որովհետև գոյություն ունի իրավական պետության սկզբունք, որ նման հարցերը կարգավորվում են օրենքով, և երկրորդ բաղադրիչը, դա այն էր, որ թեստավորման ծախսը պետք է կրի պետությունը, այդպես է եղել Եվրոպական բազմաթիվ երկրներում։ Չի կարող լինել մի փորձ, որ անմիջապես ամբողջ ծախսը դրվի մարդկանց վրա։Մարդը, ստիպված է լինում թեստը հանձնել, տրանսպորտի համար վճարել, հերթերում կանգնել, նպատակը ո՞րն է, մարդկանց արհեստական ծախսի տակ դնելը, թե՞ թեստավորելը։Իրականում այդ թեստավորման պատճառն այն էր, որ մարդկանց գրպանին խփեն ու մարդիկ գնան պատվաստվեն»,-նշել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ