Գլխավոր էջ Նորություններ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել

463
0

Նոյեմբերի 25-ին կատարվել է 208 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

 

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ