Գլխավոր էջ Գլխավոր Շատ-շատ անհրաժեշտ է, որ ովքեր 18 տարեկանից բարձր են ստանան առաջին երկու...

Շատ-շատ անհրաժեշտ է, որ ովքեր 18 տարեկանից բարձր են ստանան առաջին երկու դեղաչափը

914
0

Եթե մենք ունենայինք պատվաստման լավ ցուցանիշներ ամռան ամիսներին, ապա կխուսափեինք շատ-շատ մահերից, եթե ոչ ամենաքիչը 90 տոկոսից։ Սակայն դա մեզ չհաջողվեց բազմաթիվ պատճառներով։ Հիմա կա նվազման միտում, այո վարարտադրողականության ցուցանիշը 1-ից իջել է, ինչը նշանակում է՝ թվերը նվազման միտում ունենք, սակայն այս ենթատեսակի դեպքում ես բոլորովին չէի հանգստանա դրանից։ Մենք ունենք հարևան Վրաստանի փորձառությունը, որտեղ մի փոքր եղավ նվազման միտում հետո նորից թվերը ավելացան։ Նման կարծիք Սիվիլնեթի եթերում ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանջյան առողջապահական գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը։

«Անհատական մակարդակում, ցանկացած մեկ պատվաստման ավելացումն էլ մեզ տալիս է պաշտպանվածություն։ Իհարկե, խմբային իմունիտետ ձևավորելու համար դեռևս հեռու ենք, բայց եթե մենք վերջին 1-2 ամիսների ընթացքում բավականին մեծացրինք այս ցուցանիշը, եթե այս տեմպերով մենք առաջ շարժվենք կարող ենք ունենալ չափահաս բնակչության բավականին ստվար զանգված՝ առաջնային պաշտպանությամբ օժտված։ Շատ-շատ անհրաժեշտ է, որ ովքեր 18 տարեկանից բարձր են ստանան առաջին երկու դեղաչափը»,-նշել է նա։

Անդրադառնալով հակապատվաստումային շարժմանը նշեց․«Այն հանգամանքը, որ մենք ունեցանք այդքան մահեր, խոսում է այդ շարժման հաջողության մասին։ Միայն այդ շարժումը չէ, որ վնասում է։ Հետխորհրդային երկրներում մենք, ցավոք սրտի, ունենք շատ ավելի վատ պատվաստումային վիճակ, քան օրինակ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրներում»։

Ըստ Պետրոսյանի՝ նախկին խորհրդային երկրների բժիշկները, ստացել են կրթություն, որտեղ չի խրախուսվել, որ ցանկացած մասնագետ իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է շարունակի սովորել։

«Եթե բժիշկները պատրաստ չլինեն ընկալելու նոր գիտական տվյալները, մենք ուրեմն հետ պետք է մնանք»,-ասել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ