Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումները նվազեցնու՞մ են COVID 19-ի տարածումը

Պատվաստումները նվազեցնու՞մ են COVID 19-ի տարածումը

1682
0

Կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների մասով մտահոգիչ հարցերից մեկն այն էր, թե արդյո՞ք պատվաստումները ապահովագրում են մարդուն վարակվելուց կամ վարակ փոխանցելուց, թե՞ ոչ։ Սակայն, մասնագետներից շատերը, բազմիցս նշել են, որ պատվաստումները, գուցե, նվազեցնում են հիվանդանալու ժամանակ ծանր, ծայրահեղ ծանր և մահացու դեպքերը, իսկ այն, թե արդյո՞ք պաշտպանում է վարակվելուց՝ դա վիճելի հարց է։

Օրեր առաջ առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց նկար , ըստ որի՝ պատվաստումները նվազեցնում են COVID 19-ի տարածումը։ Հիշեցնենք, որ թե առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, և թե ԱՆ մյուս ներկայացուցիչները նշում են, որ պատվաստումը 100%-ով չի ապահովագրում վարակվելուց, սակայն, հետևելով պատվաստումային մեծ ծածկույթ ունեցող երկրների տվյալներին՝ կարելի է փաստել, որ որքան էլ պատվաստված անձինք վարակվում են, մահացության դեպքերն անհամեմատ քիչ են։

Սակայն, ինչպես արդեն հայտնել ենք, համաճարակաբաններից մեկի դիտարկմամբ՝ թե՛ պատվաստված, թե՛ չպատվաստված մարդը նույն կերպ է վարակում․ «Նախևառաջ, պատվաստված մարդն արդյո՞ք ապահովագրված է, որ չի վարակվելու և չի վարակելու: Մենք այսօր գիտենք, որ ոչ՝ հնարավոր է: Այսինքն, մարդիկ կարող են մի քիչ ավելի քիչ վարակվեն և այլն, բայց փաստ է, որ մենք չենք ապահովագրում ու բացառում, որ պատվասված անձը չի վարակվում ու վարակ փոխանցում»,- նշել է նա։
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Հակահամաճարակային ալյանսն իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադարձավ թեմային։ Նշում են, որ նախկինում հարցում է կատարվել ԱՆ, թե որքա՞ն է կազմում Քովիդ 19-ով վարակվելու հավանականությունը դելտա շտամի պարագայում։ Եվ ըստ ԱՆ-ի պատասխանի՝ դելտա շտամի պարագայում վիրուսով
վարակվելու և ուրիշներին փոխանցելու Քովիդ 19-ի պատվաստանյութի կարողությունը դեռ ուսումնասիրվում է։ Այսինքն, դեռ հայտնի չէ, արդյո՞ք պատվաստումը նվազեցնում է տարածումը, իսկ մյուս կողմից պատվաստումային մեծ ծածկույթ ունեցող երկրներում՝ օրական դեպքերի թիվը կտրուկ աճում է։
Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ