Գլխավոր էջ Գլխավոր Դատավորը մերժեց ՍԴ դիմելու միջնորդությունը․ մանրամասներ

Դատավորը մերժեց ՍԴ դիմելու միջնորդությունը․ մանրամասներ

713
0

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, դատավորը մերժեց Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հաղթահարման հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնեց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Ես մնում եմ կարծիքին, որ ՍԴ դիմելու հիմքերը կային, հիմա դատավորն այլ կարծիքին է և պարտավոր ենք այդ կարծիքը, որոշումը հարգել։ Ես վստահ եմ, որ այդ դատավորը կայացնում է այն որոշումը, որը որ ինքն է կարծում, որ այդպես է։ Հետևաբար այդ որոշումը, այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք հարգել, իսկ մեր պայքարը շարունակվում է»,-հայտնել է Ալեքսանյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատավորն այն եզակիներից է, ով եթե կայացրել է որոշում, ապա դա բացառապես իր կարծիքն է, այս դատավորի դեպքում որևէ մեկի ազդեցությունը փաստաբանը իրատեսական չի համարում։

Անդրադառնալով Չարչյանի առողջական վիճակին, փաստաբանն ասաց․«Նրա առողջական վիճակը նույնն է։ Շաքարային դիաբետի ծանր ձևը պահպանվում է, շարունակում է ստանալ 100 միավոր ինսուլին և իր միջոցներով»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ