Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների մեկ քառորդը մահացել է համաճարակի պատճառով

Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների մեկ քառորդը մահացել է համաճարակի պատճառով

212
0

Ռուսաստանում անցյալ տարվա ապրիլից մինչև 2021 թվականի հոկտեմբերը մահացել է Հայրենական մեծ պատերազմի 312 689 մասնակից և վետերան, այժմ երկրում նրանց թիվը կազմում է 896 806 մարդ։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով աշխատանքի նախարարության տվյալներին։

 

2019 թվականի սկզբին երկրում կար 1,28 միլիոն պատերազմի վետերան, 2020 թվականի սկզբին՝ 1,21 միլիոն։ Այսպիսով՝ պատերազմին մասնակցած քաղաքացիների թվի կրճատումն արագացել է մոտ 1,5 անգամ։

 

Աշխատանքի նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի համաճարակի ընթացքում մահացել է Հայրենական մեծ պատերազմի 24,1 հազար մասնակից և հաշմանդամ, ինչպես նաև այդ տարիներին հակաօդային պաշտպանության օբյեկտներում աշխատողներ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ