Գլխավոր էջ Նորություններ Կանադայում թույլատրել են քովիդի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին

Կանադայում թույլատրել են քովիդի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին

619
0

Կանադան թույլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech-ի Comirnaty պատվաստանյութով 5-11 տարեկան երեխաների պատվաստումը։ Այս մասին հայտնում է Կանադայի առողջապահական դեպարտամենտը։

 

Այն դարձել է Կանադայում այդ տարիքային խմբում օգտագործման համար առաջին հաստատված պատվաստանյութը։

Նշվում է, որ մանրակրկիտ և անկախ գիտական ուսումնասիրության արդյունքում արվել է եզրակացություն, որ այդ պատվաստանյութի առավելությունները 5-11 տարեկան երեխաների համար գերակշռում են ռիսկերը։

 

Ավելի վաղ Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը Կանադայում օգտագործվել է 12-ից բարձր տարիքի անձանց համար՝ եռակի փոքր դեղաչափով։

 

Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ 5-11 տարեկանների իմունային ռեակցիան համադրելի է 16-25 տարեկանների իմունային ռեակցիայի հետ։ 5-11 տարեկանների խմբում պատվաստանյութը դրսևորել է 90․7 տոկոս արդյունավետություն և որևէ լուրջ կողմնակի ազդեցություն չի ունեցել։

 

Ներկայում 12-ից բարձր տարիքի կանադացիների ավելի քան 85 տոկոսը պատվաստված է երկու դեղաչափով։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ