Գլխավոր էջ Նորություններ Վրացական արտադրության բժշկական պարագաները կվաճառվեն ԵՄ-ում

Վրացական արտադրության բժշկական պարագաները կվաճառվեն ԵՄ-ում

630
0

Վրացական արտադրության բժշկական պարագաները կվաճառվեն Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Լիտվայում և Լեհաստանում։ Այդ մասին տեղեկություն է տարածում «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը, հայտնում է Jnews-ը։

 

«Արտադրի՛ր Վրաստանում» գործակալության շահառու «Doctor goods»-ը բժշկական նյութերի վրացական առաջին ձեռնարկությունն է, որը նոյեմբերի 15-18-ը սեփական ստենդով ներկայացվել է «Medica Düsseldorf»-ում բժշկական նյութերի և սարքավորումների աշխարհի ամենամեծ ցուցահանդեսում։

 

Ցուցահանդեսի ընթացքում ընկերությունը հանդիպել է ավելի քան 150 միջազգային բաշխիչ ընկերությունների հետ։ Արդյունքում բաշխման պայմանագրեր են կնքվել Լեհաստանի, Լիտվայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Հունաստանի խոշորագույն ներկրողների հետ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ