Գլխավոր էջ Նորություններ Ավստրիայում COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա

Ավստրիայում COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա

525
0

Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շելենբերգը երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է ազգային լոքդաունի մասին՝ պայմանավորված կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

 

«Երկուշաբթի օրվանից՝ առավելագույնը 20 օրով, ուժի մեջ կմտնի ազգային լոքդաունը։ Տասը օրը մեկ կիրականացվի գնահատում։ Այն ինքնաբերաբար կավարտվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 13-ը, այդ օրվանից պատվաստվածների և ապաքինվածների համար լոքդաունը կավարտվի», – ասել է Շելենբերգը կառավարությունում և տարածաշրջանային իշխանությունների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

 

Նշենք, որ նոյեմբերի 15-ից երկրում գործում է լոքդաուն նրանց համար, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այնուամենայնիվ, համաճարակաբանական իրավիճակը շարունակում է վատթարանալ. ամենօրյա դեպքերը պարբերաբար ռեկորդներ են գրանցում, վերակենդանացման բաժանմունքները կանգնած են COVID-19-ով հիվանդներով ծանրաբեռնելու վտանգի առաջ։

 

Շելենբերգը հայտարարել է նաև 2022 թվականի փետրվարի 1-ից կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների ներդրման մասին․ «Այսօր մենք շատ դժվար որոշում ենք կայացրել՝ շատ արագ ներդնել պարտադիր պատվաստում, այն պետք է գործի 2022 թվականի փետրվարի 1-ից»։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ