Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չեխիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 117-ի

Չեխիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 117-ի

687
0

Չեխիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 117-ի։ 30-օրյա արտակարգ դրության պայմաններում արգելվում է օտարերկրացիների մուտքը Չեխիա։ Արգելվում է նաև չեխերի ճամփորդությունը որոշ երկրներ։ Այս պահին ամենափոքր հիվանդը 2 տարեկան է, ամենամեծը՝ 86։ Այս մասին տեղեկանում ենք ORER Armenian European Magazine-ի ֆեյսբուքյան գրառումից:

Ուրբաթից լույս շաբաթ գիշերը Չեխիան փակում է Ավստրիայի և Գերմանիայի հետ ցամաքային սահմանները։ Միայն Չեխիայի քաղաքացիները և մշտական բնակության իրավունք ունեցող քաղաքացիները կարող են հատել սահմանը՝ միայն չորս սահմանակետերում։

Փակվում են նաև առևտրի մեծ կենտրոնները և ռեստորանները։ Որևէ ձեռնարկի կարող է մասնակցել մինչև 30 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ