Գլխավոր էջ Նորություններ Պրոֆեսիոնալ մարզիկների պատվաստումը կարող է դառնալ պարտադիր

Պրոֆեսիոնալ մարզիկների պատվաստումը կարող է դառնալ պարտադիր

265
0

Գերմանիայում կորոնավիրուսի հերթական ալիքից հետո մտադիր են պարտադիր դարձնել պրոֆեսիոնալ մարզիկների պատվաստումը:  Հրաժարվողների մուտքը ստադիոններ և մարզաբազաներ կարգելվի։

 

«Իշխանության տարբեր ներակայացուցիչների հետ առաջին քննարկման ժամանակ ձ7ավորվեց միասնական դիրքորոշում պարտադիր պատվաստման վերաբերյալ․ եթե երկրպագուները պարտավոր են ստադիոն մտնելու համար լինել պատվաստված, ապա այդ կանոնը պետք է պարտադիր լինի նաև մարզիկների համար։ Նախարարների դիրքորոշումն այդպիսին է։ Այժմ պետք է հասկանալ իրավական հիմնավորումը»,- կառավարության անդամներից մեկի խոսքը մեջբերել է Sport1.de-ն։

 

Գերմանիայի որոշ դաշնային հողերում հանրային վայրեր կարող են այցելել միայն պատվաստված կամ վերջին կես տարում կորոնավիրուսով հիվանդացած և առողջացած քաղաքացիները։ Դա վերաբերում է նաև մարզական միջոցառումներին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ