Գլխավոր էջ Գլխավոր Վախը կոտրվել է, անվստահությունը կոտրվել է․ փոխնախարարը պատվաստումային գործընթացի մասին

Վախը կոտրվել է, անվստահությունը կոտրվել է․ փոխնախարարը պատվաստումային գործընթացի մասին

433
0

Այս ալիքի հետ կապված մահերի թիվը շատ բարձր է, որը պայմանավորված է նաև Դելտա շտամի հետ, քանի որ թե զարգացումն է շատ արագ լինում, և ցավոք սրտի, ելքերը են բացասական։ Իհարկե, մենք ունեինք ժամանակ և ապրիլ ամսից, երբ ունեինք պատվաստանյութ և ակտիվ աշխատում էինք բնակչության հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով մեր բնակչությունը շատ պասիվ էր սկզբնական ժամանակահատվածում։ Այո, հիմա ունենք ակտիվացում և արդեն իսկ անցել ենք 1 միլիոնի շեմը։ Այս մասին araratnews-ի եթերում ասել է Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։

«Պատվաստումները ցույց տվեցին, որ պատվաստված մարդը պաշտպանված է նախ մահվան ելքերի հետ կապված և երկրորդը՝ պատվաստվածների միայն 1,2 տոկոսն է հոսպիտալացված և որոնք միջին ծանրության են կամ տնային պայմաններում շատ թեթև են տարել վարակը»,-նշել է նա։

Անդրադառնալով դիմակ կրելու պահանջին՝ Ջումայանը նշեց, որ ամեն մարդ ինքը պետք է հասկանա, որ առաջնահերթ իրեն է պետք, իր հարազատին է պետք դիմակ կրել․«Տեսչական մարմինը, ոստիկանությունը կատարում են իրենց աշխատանքը, գուցե ծանրաբեռնվածությունից ելնելով ունենք այն պատկերը, որը ունենք՝ հանրային տրանսպորտում և հասարակական վայրերում, երբ մարդիկ չեն դնում դիմակ, բայց մեր կոլեգաները աշխատում են»։

Ջումայանի խոսքով՝ հակապատվաստումային քարոզներն ամբողջ աշխարհում միշտ եղել են։ Նա նշեց, որ իրենք աշխատել են անվանի բժիշկների հետ, ովքեր քաղաքացիներին ներկայացրել են պատվաստման կարևորությունն ու անհրաժեշտությունը, այդ թվում՝ պայմանավորված առողջական խնդիրներ ունեցող մարդկանց պարագայում, երբ նեղ մասնագետներն են բացատրել, թե ինչու պետք է պատվաստվել։

«Պատվաստման առաջնահերթությունը հենց քրոնիկ հիվանդներին է տրված, քանի որ հենց նրանք պետք է պատվաստվեն՝ ելնելով հիվանդությունից ու տարիքից։ Փորձը ցույց տվեց, որ թե մահերի մեջ, թե հոսպիտալացվածների մեջ հենց քրոնիկ թիրախային խումբն է։ Կոնկրետ Քովիդի դեմ պատվաստման միակ ժամանակավոր հակացուցումը հիվանդության սրացումն է, ուրիշ այլ հակացուցում չկա»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ մեկ միլիոն պատվաստումների ընթացքում քաղաքացիների մոտ որևէ բարդություն չի եղել։

Փոխնախարարը նշեց, որ պատվաստանյութերի քանակի խնդիր չկա, և նորից հորդորեց քաղաքացիներին, որպեսզի դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկաները, շարժական կետեր․«Իրականացրել ենք պատվաստումային իվենթներ տարբեր քաղաքներում, և փորձը ցույց տվեց, որ վախը կոտրվել է, անվստահությունը կոտրվել է, ավելի շատ կա հասանելիություն, հասանելիության խնդիր և այդ հասանելիության խնդիրն էլ եք փորձել լուծել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ