Գլխավոր էջ Նորություններ Նոյեմբերի 27-ին և 28-ին Էջմիածնում պատվաստում կիրականացնի շրջիկ կայանի միջոցով

Նոյեմբերի 27-ին և 28-ին Էջմիածնում պատվաստում կիրականացնի շրջիկ կայանի միջոցով

453
0

Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը Էջմիածնի քաղաքապետարանի և «Մաստեր ֆարմ» ԲԿ-ի հետ համատեղ նոյեմբերի 27-ին և 28-ին՝ շաբաթ և կիրակի օրերին, պատվաստում կիրականացնի շրջիկ կայանի միջոցով :

 

«Կայանը կտեղակայվի Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի /հրապարակի հարևանությամբ/ վրա գտնվող ,,Խելացի կանգառում,,; Պատվաստվել կարող են բոլոր ցանկացողները, բայց առաջնահերթությունը կտրվի թիրախային խմբերին՝ թոշակառուներին, խրոնիկ հիվանդներին, հաշմանդամություն ունեցողներին:

 

Պատվաստումը կիրականացվի բժշկական զննություն անցնելուց հետո: Հարգելի բնակիչներ. շրջիկ ձևաչափն ընտրվել է ձեր իսկ անվտանգությունից ելենելով. բաց տարածքը հարմար է ոչ միայն սոցիալական հեռավորություն պահպանելու, այլև՝ կուտակումների դեպքում՝վարակի հնարավոր տարածումից խուսափելու համար:

 

Խնդրում և հորդորում ենք՝զերծ մնացեք հակապատվաստումային քարոզչությունից, մի տրվեք մտացածին պատճառաբանություններին, մտածեք ձեր առողջության մասին ու հոգ տարեք, որ առողջ լինեն նաև ձեր հարազատները: Բոլոր այն պատվաստանյութերը, որ առկա են Հայաստանի Հանարպետությունում, կա նաև ,,Մաստեր ֆարմում,,: Այնպես որ՝պատվաստվել կարող եք ըստ ձեր ընտրության: Պատվաստում իրականացնող շրջիկ կայանը ,,Խելացի կանգառում,, կլինի առավոտյան 10:00-ից մինչև 16:00-ը: ,,Մաստեր ֆարմի,, շրջիկ խումբը կլինեն նաև մարզի այլ բնակավայրերում: Օրն ու ժամը կհայտնենք լրացուցիչ: Ձեր կյանքն ու առողջությունը թանկ է մեզ համար»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ