Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստանյութ կա´, քարոզչություն կա´, վախի մթնոլորտ կա´

Պատվաստանյութ կա´, քարոզչություն կա´, վախի մթնոլորտ կա´

931
0

Մեր երկրում պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ նոյեմբերի 14-ի դրությամբ իրականացվել է մեկ միլիոնից ավելի պատվաստում։ Ըստ այդմ՝ առաջին դեղաչափը՝ 682188, երկրորդ դեղաչափը՝ 322305։ Գոհ է արդյո՞ք նախարարությունը պատվաստումային գործընթացի նման ընթացքից։ Այս հարցին պատասխանել հստակ, բնականաբար չենք կարող, բայց կարող ենք նշել այն քայլերը, որոնք տարան դեպի այս թվեր։ Իրականում շատերն են հիշում, որ պատվաստանյութի հայտնվելուց ի վեր սկսվեց քարոզչություն՝ ուղղված պատվաստման գործընթացին, բայց այն դանդաղում էր ու երկար ժամանակ պատվաստված մարդկանց քանակը շատ քիչ էր։ Բայց եկավ սեպտեմբեր ամիսը ու պարզվեց, որ մինչ դասարան ու լսարան մտնելը ուսուցիչներն ու դասախոսները պետք է պատվաստվեն։ Ինչ խոսք, սա ակտիվացրեց պատվաստումային գործընթացը։ Դե սա բավական չէր և որոշվեց, որ հոկտեմբերի 14-ից աշխատող բոլոր քաղաքացիները պետք է պատվաստվեն, իսկ եթե ոչ, ապա 2 շաբաթը մեկ պետք է ներկայացնի ՊՇՌ բացասական թեստի արդյունք։ Բնականաբար, կան նաև հստակ հակացուցումներ, որոնց պարագայում կարող են նաև չպատվաստվել։ Իսկ դեկտեմբերի 1-ից սպասվում են այլ սահմանափակումներ։ Իրականում նման աշխատանքներից հետո՝ պատվաստումային գործընթացը նույնիսկ դանդաղ է ընթանում։ Դե գուցե ոչ դանդաղ, բայց ոչ էլ արագ՝ հաշվի առնելով այն ռեսուրսները, որոնք կիրառում է նախարարությունը։ Իսկ պատվաստումներին զուգահեռ, երբ ակնկալվում էր, որ մահերը նվազելու են, չգիտես ինչու ավելանում են, այն դեպքում, երբ պատասխանատուներն ասում են, որ պատվաստումները նվազեցնելու են մահերը։

Թե որ գործոններն են խանգարում պատվաստումային գործընթացին՝ դժվար է ասել, պատվաստանյութ կա, քարոզչություն կա, վախի մթնոլորտ կա։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ