Գլխավոր էջ Նորություններ Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցը կորոնավիրուսի ախտանիշով տեղափոխվել է հիվանդանոց

Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցը կորոնավիրուսի ախտանիշով տեղափոխվել է հիվանդանոց

969
0

Ըստ հրապարակի տեղեկությունների՝  Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցը կորոնավիրուսի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն այս մասին լռում են թե Երևանի քաղաքապետարանում, թե Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում, ինչն առաջացրել է աշխատակիցների զայրույթը, քանի որ վերջիններիս կողմից որևէ միջոց չի կիրառվում:

Հրապարակը կապ է հաստատել Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար, սակայն նա հարցին ի պատասխան ասաց՝ գրավոր դիմեք։

Ուշագրավ է, որ այս իրավիճակում վերջերս այդ պաշտոնին նշանակված անձը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել հանրության համար կարեւոր տեղեկության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այժմ գտնվում է արձակուրդում, թեպետ պաշտոնապես չեն հայտնել՝ ինչ նպատակով է նա արձակուրդում եւ որտեղ է գտնվում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ