Գլխավոր էջ Medmedia TV ԱՆ ներկա քաղաքականությունը ուղղված չէ մահերի նվազեցմանը

ԱՆ ներկա քաղաքականությունը ուղղված չէ մահերի նվազեցմանը

621
0

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը պարզաբանում է այն հարցը, թե արդյո՞ք ԱՆ քաղաքականությանն ուղղված է մահերի նվազեցմանը։ Նա անդրադարձավ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հարցազրույցներից մեկին, որի ընթացքում վերջինս խուսափել է պատասխանել մահերի հետ կապված հարցին, թե արդյո՞ք կա թթվածնային սարքերի և թթվածնի պակաս։

«Եթե, նա խուսափում է այդ կարևորագույն հարցերին պատասխանելուց, ուրեմն մենք կարող ենք անել ենթադրություն, որը նրանք բնականաբար կարող են ժխտել, որ այդպիսի խնդիր կա և մահվան դեպքերի որոշ մասը կարող է կապված լինել թթվածնի և թթվածին արտադրող սարքերի դիֆիցիտի հետ։ Եթե դա այդպես է, ապա հարց եմ ուղղում Ավանեսյանին և իր նախորդ Թորոսյանին՝ շուտով կլինի երկու տարի, որ այս հիվանդությունը աշխարհում կա և այս երկու տարին բավարար չէ՞ր, որպեսզի դուք ձեր ջանքերը ուղղեիք նրան, որ Հայաստանում յուրաքանչյուր հիվանդանոց ունենար թթվածին արտադրող կայան՝ լիարժեք բավարարվածությամբ և այդ բժշկական կենտրոնի համար անհրաժեշտ թթվածնի արտադրման համար հզորություններով», — նշել է Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ