Գլխավոր էջ Գլխավոր Կիրառելով միայն մեկ գործիք, հնարավոր չէ դրական տեղաշարժ գրանցել համավարակի դեմ պայքարում

Կիրառելով միայն մեկ գործիք, հնարավոր չէ դրական տեղաշարժ գրանցել համավարակի դեմ պայքարում

822
0

Որոշում, որը կարգավորում է դասարաններում Կորոնավիրուսի տարծման և հեռավար ուսուցման փոխհարաբերությունը՝ կարող է օգտակար լինել, եթե այդ որոշման հետ միասին կիրառվեն նաև այլ գործիքներ։ Կորոնավիրուսի դեմ մեր պայքարը անընդհատ պտտվում է մի գործիքի շուրջ։ Նման կարծիք armdaily.am տաղավարում հայտնել է առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ սկզբի շրջանում դա՝ մնացեք տանն էր, որին զուգահեռ այլ գործիքակազմ չկիրառվեց, որից հետո միայն դիմակ կրելն էր՝  նորից առանց այլ գործիքակազմի, իսկ հիմա պատվաստումներն են։

«Միայնակ գործիքները չեն օգնելու մեզ հաղթահարել համավարակը, եթե իհարկե դա հնարավոր է հաղթահարել։ Խնդիրն այն է, եթե միայնակ գործիքներով, որոշումներով մենք փորձենք կանոնակարգել, ապա չի լինելու, քանի որ պատվաստումը՝ որպես գործիք կիրառելով հնարավոր չէ հաղթահարել համավարակը»,-նշել է բժիշկը։

Ըստ նրա՝ պատվաստանյութի ոչ թիրախային կիրառությունը, այլ գործիքների բացակայությունը բերում-հանգեցնում են ստեղծված իրավիճակին։

«Վերջին անգամ ե՞րբ եք տեսել, որ կոնտակտավոր անձանց սահմանափակման ենթարկեն։ Եվ ինչպե՞ս եք պատկերացնում համավարակի հաղթահարումը նման պայմաններում»,-ասել է նա՝ հավելելով, որ գործընթացները պետք է ճիշտ կառավարել՝ կոնտակտավորների վերահսկողություն, համատարած թեստավորում, հակահամաճարակային նորմերի պահպանում և պատվաստման ճիշտ օգտագործում։

«Բայց մենք վերցնում ենք մի գործիք՝ փորձում ենք այն առաջ տանել,  չի ստացվում՝ մեկ այլ գործիք ենք առաջ տանում։ Այսօրվա կառավարիչները չեն հասկանում, որ դա համալիր պայքար է և պետք է համալիր օգտագործվի։ Փոխարենը պատվաստման քարոզին՝ ներդնեն նաև վաղ ախտորոշման և հեշտ դեպքերի տնային պայմաններում բուժման գործընթացը և դա էլ սկսեն կատարելագործել, նրանք փորձում են մաքսիմալի հասցնել պատվաստումների ծածկույթը»,- նշել է Գրիգորյանը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ