Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանից բժիշկներ են մեկնել Իտալիա

Չինաստանից բժիշկներ են մեկնել Իտալիա

766
0
Չինաստանից Իտալիա է գնացել 9 հոգանոց բժիշկների խումբ, որը պետք է օգնի պայքարել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում են չինական լրատվամիջոցները:
Նշվում է, որ բժիշկները ժամանել են Շանհայից: Նրանք իրենց հետ տարել են անհրաժեշտ բժշկական և պաշտպանական նյութեր, ընդհանուր` 30 տոննա:
Իտալիայում Չինաստանի դեսպան Լի Ցզյունխուան ասել է, որ Իտալիայում  համաճարակի դեմ պայքարի փորձառության պակաս կա: Լրատվամիջոցները նշում են, որ ավելի վաղ Չինաստանից բժիշկներ էին մեկնել նաև Իրան և Իրաք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ