Գլխավոր էջ Նորություններ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է COVID-պատվաստման գործընթացում «բարոյական սխալի» մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է COVID-պատվաստման գործընթացում «բարոյական սխալի» մասին

166
0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը քննադատել է աշխարհում կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումային գործընթացի տեմպերը, քանի որ միլիարդավոր մարդիկ դեռևս սպասում են առաջին դեղաչափը ստանալուն։ Այս մասին նա հայտարարել է Խաղաղության փարիզյան ֆորումի մասնակիցներին հղված տեսաուղերձում։

 

COVID-19-ի դեմ իմունիզացիայի գործընթացում նման անհավասարությունը Գուտերեշն անվանել է «բարոյական սխալ» և կոչ արել միջազգային հանրությանը մշակել պատվաստման միջազգային պլան։

 

«Մեզ հարկավոր է պատվաստման միջազգային պլան, որը թույլ կտա առնվազն կրկնապատկել պատվաստանյութերի արտադրության և բաշխման տեմպերը՝ 2022 թվականի առաջին կեսին հասնելու պատվաստված բնակչության 70 տոկոս ցուցանիշի»,-ասել է նա։

 

Ավելի վաղ Գուտերեշը հայտարարել էր, որ մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում երբեք չի գտնվել նման վտանգի մեջ, ինչպես հիմա։ Նրա խոսքով՝ դրա պատճառներն են կորոնավիրուսը, կլիմայական ճգնաժամը, իրավիճակն Աֆղանստանում, Եթովպիայում, Եմենում, ինչպես նաև ապատեղեկատվությունը

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ