Գլխավոր էջ Նորություններ Բելգիայի ամբողջ բնակչությունը կստանա կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը

Բելգիայի ամբողջ բնակչությունը կստանա կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը

196
0

Բելգիայի առողջապահության շրջանային և դաշնային նախարարները պայմանավորվել են թագավորության բոլոր բնակիչներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ուժեղացված (բուստերային) չափաբաժին ներարկել: Այս մասին գրում  է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Խոսքը երրորդ դեղաչափի մասին է, եթե առաջին երկու չափաբաժինը ստացել են AstraZeneca, Moderna, Pfizer պատվաստանյութերից, և երկրորդ դեղաչափի մասին, եթե առաջինը եղել է J&J ընկերության դեղամիջոցը:

Առաջիկա ամիսներին, ինչպես և նախորդ պատվաստումների ժամանակ, երկրի բնակիչները պատվաստում անցնելու հրավեր կստանան փոստով:

«Մենք նկատում ենք, որ պատվաստանյութերը շատ արդյունավետ են, սակայն, ինչպես և դրանցից շատերի դեպքում որոշակի ժամանակ անց անհրաժեշտ է ուժեղացնել դեղաչափի ազդեցությունը»,- մեկնաբանել է Բելգիայի առողջապահության դաշնային նախարար Ֆրանկ Վանդենբրուկը:

Ներկայում թագավորությունում բուստերային դեղաչափն արդեն ստանում են 65-ից բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև առողջական խնդիրներ և թույլ իմունիտետ ունեցողները: Այսօրվա դրությամբ, պատվաստանյութի ուժեղացված չափաբաժին ստացել է մոտ 700 հազար մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ