Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ է Ավանեսյանը խուսափում պատասխանել մահերի հետ կապված ուղիղ հարցերին

Ինչու՞ է Ավանեսյանը խուսափում պատասխանել մահերի հետ կապված ուղիղ հարցերին

421
0

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրել է.

‼️ Ա.Ավանեսյանը խուսափում է պատասխանել մահերի հետ կապված ուղիղ հարցերին ‼️

⁉️ Առողջապահության նախարար Ա.Ավանեսյանը հարցազրույց է տվել Civilnet.am-ին, որտեղ կրկին խուսափել է պատասխանել Քովիդով պայմանավորված մահերի հետ կապված ուղիղ հարցերին:

❓Լրագրողը հարցնում է, թե ինչով է պայմանավորված մահերի այս աննախադեպ թիվը: ❓Արդյո՞ք կա թթվածնային սարքերի, թթվածնի, բուժաշխատողների պակաս: Թե՞ դա արագ ընթացքն է վարակի:

📍Ա.Ավանեսյանն իր պատասխանում խոսում է ամեն ինչից, այդ թվում դեղորայքի պակասի բացակայությունից, մահճակալային ֆոնդից, բայց ոչ մի խոսք թթվածնային սարքերի և թթվածնի պակասի հետ կապված չի նշում:

❓Հարցեր Ա.Ավանեսյանին.
1️⃣ Ինչու՞ եք դուք շրջանցում այս կարևորագույն հարցերը:
2️⃣ Ուղիղ պատասխան տվեք, արդյո՞ք բավարար է արտադրված թթվածնի քանակը բոլոր կարիք ունեցողների համար, թե՞ ոչ:
3️⃣ Եթե ոչ, ապա դուք և ձեր նախորդ Ա.Թորոսյանը ինչու՞ չեք հոգացել ստեղծել համապատասխան հզորություններ, ապահովելու անհրաժեշտ թթվածնով բոլոր բուժհիմնարկներին:

📍Այնուհետև, Ա.Ավանեսյանը դարձյալ որպես մահացության ցուցանիշների նվազեցման միակ միջոց ներկայացնում է պատվաստումների թվի շեշտակի աճը:

📍Նա կրկին միտումնավոր անտեսում է թեստավորումից սկսած մինչև վաղաժամ ախտորոշում, ժամանակին ամբուլատոր բուժում և խնամք, կարիքի դեպքում հոսպիտալացում ընկած շղթայում իր ղեկավարած լիազոր մարմնի կազմակերպչական բացթողումները, հակասական հրահանգների իջեցումները, սահմանված կարգերի և մոտեցումների անընդմեջ և քաոսային փոփոխությունները և ողջ բուժման գործընթացի կառավարման անարդյունավետությունը, խնդիրը հանգեցնելով միայն պատվաստմանը, այն պարագայում, երբ ծերերը և քրոնիկ հիվանդները հիմնականում դուրս են մնում իրենց միջոցառումներում ընդգրկումից: Դա է վկայում ԱՆ պաշտոնական պատասխանը` 65 և բարձր տարիքի անձինք կազմել են բոլոր պատվաստվածների ընդամենը 13,5%-ը:

❓Իսկ հիմա լրացուցիչ հարցեր Ա.Ավանեսյանին.
1️⃣ Ինչու՞ 65 և բարձր տարիքի անձանց ընդամենը 10%-ն է լիարժեք պատվաստվել առ այսօր:
2️⃣ Ինչու՞ էիք ամռանը, երբ ալիք չկար, զբաղված հարկատուների հաշվին օտարերկրացիների պատվաստմամբ, երբ անհրաժեշտ էր աշխատել թիրախային խմբերի հետ:
3️⃣ Դուք իրականում ուզու՞մ եք նվազեցնել մահացությունը:

⁉️ Այս կարևորագույն հարցերի շրջանցման պարագայում հնարավոր չի լինելու էապես ազդել մահացության ցուցանիշի վրա:

‼️ Ձեր բացթողումներն ու անգործությունը շատ թանկ է նստում մեր բնակչության վրա:

‼️ Մեր նախաձեռության բժիշկ-մասնագետները, մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, կրկին պատրաստակամություն են հայտնում աջակցել առողջապահության նախարարությանը:
❗️Սպասում ենք ԱՆ արձագանքին:
❗️Հապաղելն անթույլատրելի է:

💬 Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնություն

Հետևեք մեզ նաև՝
https://t.me/AntiEpidemicAlliance

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ